Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում օգոստոսի 20-ին կայացավ սիրված նկարչի 90-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացումը:
Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում օգոստոսի 20-ին կայացավ սիրված նկարչի 90-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կրում է «Հիշողության ծիսակամուրջ» խորագիրը: Ներկաները հնարավորություն ստացան դիտելու նկարչի՝ շուրջ 3 տասնյակի հասնող ներկայացված աշխատանքները, որոնք լիքն էին Հովհաննես Շարամբեյանին հատուկ տրամադրությամբ, բնականությամբ ու աղաղակող լռությամբ:
Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց թեմատիկ գիտաժողովը, որի ընթացքում անդրադարձ արվեց հոբելյարի կյանքի եւ գործունեության ուշագրավ դրվագներին:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ օգոստոսի 25-ը: