Հրաժարական է տվել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի պետ Փոլ Մանաֆորթը:
Հրաժարական է տվել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի պետ Փոլ Մանաֆորթը: Պատճառը կասկածն է, թե ժամանակին նա և նրա օգնականները քողարկված քարոզարշավ են իրականացրել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի օգտին՝ աշխատելով ամերիկացի օրենսդիրներին տրամադրել Յուլյա Տիմոշենկոյի դեմ:
Այժմ Միացյալ Նահանգներում սկսվել է հետաքննություն՝ պարզելու ամերիկյան ընկերությունների հնարավոր կապը նախկինում իշխող «Ռեգիոնների կուսակցության» կոռուպցիոն սխեմաների հետ: