Ապրիլի 19-ին գյումրեցի գնդացրորդ, շարքային Գևորգ Գագիկի Վարդանյանը կդառնար 20 տարեկան:
Գյումրիում բացվել է հուշատախտակ՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմում անմահացած Գևորգ Վարդանյանի: Ապրիլի 19-ին գյումրեցի գնդացրորդ, շարքային Գևորգ Գագիկի Վարդանյանը կդառնար 20 տարեկան:
6 տարեկան հասակում Գևորգը ընտանիքի հետ տեղափոխվել է ՌԴ, եղել է ընտանիքի միակ զավակը։ Հայրենիք վերադառնալուն պես ծառայության է անցնել հայկական զինված ուժերում, ծառայության ընթացքում աչքի ընկել կարգապահությամբ և հանուն ընկերոջը կյանքը չխնայելու խիզախությամբ: Քառօրյա պատերազմում՝ Թալիշի հատվածում, Գևորգն ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի հետ մինչև վերջ քաջաբար մարտնչել է թշնամու դեմ: