«Մենք նաև վստահ ենք, որ նոր սերնդի տեխնոլոգիաների արդյունքում ավելի էժան կլինի այլընտրանքային էներգիայի գինը, քան այսօր է, հակառակ դեպքում այստեղ չէինք լինի», - ասել է «Շնայդեր էլեկտրիկի» ներկայացուցիչը:
Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում լուրջ ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին այսօր հայտարարել է ոլորտի առաջատարներից մեկի՝ ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկի» ներկայացուցիչը։
Ընկերության՝ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով նախագահ Յոհան Վանդերպլաետսենի գլխավորած պատվիրակությունն արդեն հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և ներկայացրել ընկերության ծրագրերը, որոնք, ըստ բանախոսի, արժանացել են կառավարության ղեկավարի հավանությանը։
«Մենք աշխարհում լավագույն պրակտիկան ունենք, իսկ Հայաստանն էլ առավելություն ունի՝ արևային երկիր է: Մենք նաև վստահ ենք, որ նոր սերնդի տեխնոլոգիաների արդյունքում ավելի էժան կլինի այլընտրանքային էներգիայի գինը, քան այսօր է, հակառակ դեպքում այստեղ չէինք լինի», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Շնայդեր էլեկտրիկի» ներկայացուցիչը:
Մանրամասները՝ տեսանյութում