Վաշինգթոնն առաջին անգամ խոստովանել է, որ այս տարվա հունվարի 17-ին Թեհրանին 400 միլիոն դոլար է վճարել՝ նույն օրը իրանական բանտերից մի քանի ամերիկացի քաղաքացիների ազատ արձակելու դիմաց:
Վաշինգթոնն առաջին անգամ խոստովանել է, որ այս տարվա հունվարի 17-ին Թեհրանին 400 միլիոն դոլար է վճարել՝ նույն օրը իրանական բանտերից մի քանի ամերիկացի քաղաքացիների ազատ արձակելու դիմաց: Պետքարտուղարության ներկայացուցիչը հաստատել է, որ 400 միլիոն դոլարը եղել է Իրանին ԱՄՆ-ի ունեցած նախկին պարտքը, սակայն Վաշինգթոնն այդ գումարը Թեհրանին վճարել է պայմանով, որ իրանական բանտերից ազատվեն ամերիկյան քաղաքացիները: Միացյալ Նահանգներն, իր կողմից, որպես պատասխան քայլ, բանտից ազատել է 7 իրանցու: