Ավելի քան 35 հազար մարդ է ստորագրել change.org կայքում բացված խնդրագիրը, որը նպատակ ունի վերականգնել Ռիո 2016-ում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցած անարդարությունը:
Ավելի քան 35 հազար մարդ է ստորագրել
change.org կայքում բացված խնդրագիրը, որը նպատակ ունի վերականգնել արդարությունը Ռիո 2016-ում հունահռոմեական ոճի ըմբիշ
Միհրան Հարությունյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ բացահայտ կանխակալ մրցավարության պատճառով օլիմպիական ոսկին խլվեց հայ մարզիկից 66 կգ քաշայինների եզրափակիչում:
«Սպորտում գրանցված ցանկացած անարդարություն ստվեր է նետում Օլիմպիական խաղերի վրա: Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պետք է միանան այս խնդրագրին և միջոցներ ձեռնարկեն արդարությունը վերականգնելու ուղղությամբ»,- նշված է խնդրագրի տեքստում: