«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն ու բնապահպան Սիլվա Ադմանյանն անդրադարձել են մայրաքաղաքում և ընդհանրապես հանրապետությունում աղբի մշակման հարցին, ինչը նրանց կարծիքով հրատապ է։
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն ու բնապահպան Սիլվա Ադամյանն անդրադարձել են մայրաքաղաքում և ընդհանրապես հանրապետությունում աղբի մշակման հարցին, ինչը նրանց կարծիքով հրատապ է։
Կարինե Դանիելյանը բերել է եվրոպական երկրներից օրինակներ, որտեղ առաջնորդվում են «զրո թափոն» կարգախոսով: Բնապահպանը նաև հիշատակել է Ճապոնիան, որն ամենաշատն է օգտագործում թափոնները։ Կարինե Դանիելյանի կարծիքով՝ պետք է ձևավորվի հատուկ տարածք, որտեղ աղբը կվերամշակվի։ Սիլվա Ադամյանն իր հերթին նշել է, որ աղբը դարձել է խնդիր ոչ միայն քաղաքացիների, այլ նաև կենդանիների համար՝ որպես օրինակ բերելով Արարատի մարզը, որտեղ հետազոտություն իրականացնելու ժամանակ նկատել են ցելոֆանե տոպրակների վտանգավորությունն արագիլների համար։