Միացյալ Նահանգների հետախուզության աշխատակիցներն առաջին գաղտնի զրույցն են ունեցել նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ:
Միացյալ Նահանգների հետախուզության աշխատակիցներն առաջին գաղտնի զրույցն են ունեցել նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ:
Սովորաբար ամերիկյան երկու հիմնական կուսակցությունների նախագահի թեկնածուներին էլ հնարավորություն է տրվում մասնակցելու նման ճեպազրույցի: Այդ հանդիպումների նպատակը թեկնածուին նախագահի պաշտոնին նախապատրաստելն է՝ նրան տրամադրելով տեղեկություններ Միացյալ Նահանգների անվտանգության համաշխարհային սպառնալիքների վերաբերյալ: Սակայն, այս ճեպազրույցի ժամանակ փոխվստահության խիստ պակաս է զգացվել, քանի որ ոչ հետախուզության ներկայացուցիչներն են լիարժեք տեղեկություններ փոխանցել Թրամփին, ոչ էլ Թրամփն է գոհ եղել լսածից, թեև ոչ մի մեկնաբանություն չի արել: Առավելևս, դեռ հանդիպումից առաջ հանրապետական թեկնածուն հայտարարել էր, որ հետախուզության աշխատակիցներին այնքան էլ չի վստահում, քանի որ անցած 10 տարիներին նրանք երկրի համար առանձնապես շատ բան չեն արել՝ հասցնելով աղետալի վիճակի: