«Էրեբունի» ԲԿ-ից դուրս է գրվել հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետևանքով բուժում ստացող վերջին տուժածը։
«Էրեբունի» ԲԿ-ից դուրս է գրվել հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետևանքով բուժում ստացող վերջին տուժածը։
Նա Սարի թաղի բնակիչ է և տուժել է հուլիսի 29-ին, Սարի թաղում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների ժամանակ: Առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ հուլիսյան դեպքերի արդյունքում, ընդհանուր առմամբ հիվանդանոց էր դիմել 137 մարդ, որոնցից 38-ը հոսպիտալացվել էին, մնացածն ամբուլատոր բուժում էին ստացել: