2012-ի օգոստոսի 16-ը դեռ երկար կհիշվի Հայաստանի մարզական պատմության տարեգրքում: Հայաստանը ներկայացնող մարզիկները հաջողություն գրանցեցին, որը իր նախադեպը չի ունեցել:
2016-ի օգոստոսի 16-ը դեռ երկար կհիշվի Հայաստանի մարզական պատմության տարեգրքում: Մեր երկիրը ներկայացնող մարզիկները հաջողություն գրանցեցին, որը իր նախադեպը չի ունեցել. նրանք 24 ժամվա ընթացքում չորս օլիմպիական մեդալ նվաճեցին, ընդ որում, դրանցից մեկը ոսկե, երեքը՝ արծաթե:
Օլիմպիական օրացույցով դեռ օգոստոսի 15-ին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը առաջին՝ արծաթե մեդալը նվաճեց: Իսկ երեկոյան մրցագորգ դուրս եկան հունա-հռոմեական ոճի ըմբիշներն ու սկսեցին մեկը մյուսի հետևից հաղթանակներ տոնել: Արդյունքում՝ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ոսկի նվաճեց, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը՝ արծաթ:
Մրցումային օրվա հաղթական վերջակետը դրեց գերծանր քաշային կարգում հանդես եկող Գոռ Մինասյանը՝ վաստակելով արծաթե մեդալ: