Մեր անկախ երկրի 25-ամյա հոբելյանից առաջ մեր ըմբիշները անասելի բերկրանք ու հաղթական տրամադրություն պարգևեցին համայն հայությանը, իսկ համաշխարհային սպորտասեր համայնքին՝ գեղեցիկ, արհեստավարժ ու ազնիվ խաղ:
Հայկական սպորտի տարեգրության մեջ ոսկե տառերով գրվեցին Արթուր Ալեքսանյանի ու Միհրան Հարությունյանի անունները: Մեր անկախ երկրի 25-ամյա հոբելյանից առաջ մեր ըմբիշները անասելի բերկրանք ու հաղթական տրամադրություն պարգևեցին համայն հայությանը, իսկ համաշխարհային սպորտասեր համայնքին՝ գեղեցիկ, արհեստավարժ ու ազնիվ խաղ:
98 կգ քաշային կարգում մոլորակի ամենաուժեղ ու անվիճելի ըմբիշը մեր Ճերմակ արջն է՝ Արթուր Ալեքսանյանը:
Ոսկուց էլ թանկ արծաթ նվաճեց մեր մյուս հերոս Միհրան Հարությունյանը, որի ձեռքից պարզապես խլեցին չեմպիոնի տիտղոսը:
Ի դեպ, բուքմեքերական ընկերություններից մեկը Միհրան Հարությունյանի հաղթանակը վավեր է համարել ու կվճարի բոլոր նրանց, ովքեր մեր ըմբիշի հաղթանակի օգտին խաղադրույք են կատարել:
Մանրամասները՝ տեսանյութում