Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շարունակում է ընդլայնել իր լիազորությունները: Արտակարգ դրության մասին երկու հրամանագրեր են հրապարակվել, որոնք թույլ են տալիս իշխանություններին՝ փակել հեռահաղորդակցական ընկերությունները:

Իսկ նախագահ Էրդողանին իրավունք է տրվում բանակի հրամանատար՝ գլխավոր շտաբի ղեկավար նշանակել, ինչն ավելի վաղ վարչապետի լիազորությունն էր:
Թուրքիայում շարունակվում է նաև զտման գործողությունը: Իշխանությունը նախատեսում է պաշտոնից ազատել ոստիկանության ավելի քան 2 հազար աշխատակիցների և ավելի քան 300 զինծառայողների, որոնց մեղադրում են պետական հեղաշրջման փորձին ներգրավված լինելու հարցում: