Օլիմպիական խաղերը մեկնաբանելիս ձայնալարերը խզած Կարեն Գիլոյանը դարձել է սափրագլուխ:
Օլիմպիական խաղերը մեկնաբանելիս ձայնալարերը խզած Կարեն Գիլոյանը դարձել է բառի բուն իմաստով սափրագլուխ: Առաջի ալիքի ավագ մարզական մեկնաբանը դեռ 2008-ին Պեկինում խոստացել էր սափրել գլուխը, եթե մեր ազգային հավաքականից որևէ ներկայացուցիչ ոսկե մեդալ նվաճի Օլիմպիական խաղերում:
Երեկ, խոստումից 8 տարի անց Արթուր Ալեքսանյանը նվաճեց բաղձալի օլիմպիական ոսկին և իր իսկ ձեռքով ի կատար ածեց Գիլոյանի տված խոստումը: