Նա եզրափակիչում 4:0 հաշվով հաղթեց Կուբան ներկայացնող Յասմանի Լուգո Գաբրերային: Բրոնզե մեդալները բաժին հասան իրանցի Գասեմ Ռեզային և թուրք Ջենք Իլդեմը:
Հունա-հռոմեական ոճում 98 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյի Ամառային օլիմպիական խաղերում:
Նա եզրափակիչում 3:0 հաշվով հաղթեց Կուբան ներկայացնող Յասմանի Լուգո Գաբրերային: Բրոնզե մեդալները բաժին հասան իրանցի Գասեմ Ռեզայիին և թուրք Ջենք Իլդեմին:
Պարգևատրման արարողությանը Արթուրը դուրս եկավ Արցախի հերոս, Ապրիլյան պատերազմում նահատակված Ռոբերտ Աբաջյանին պատկերող շապիկով:
Հայաստանի անկախացումից ի վեր սա երկրորդ օլիմպիական ոսկին է: Առաջինը 20 տարի առաջ Ատլանտայում նվաճել է նույն՝ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում հանդես եկող 52 կգ քաշային Արմեն Նազարյանը:
Ռիոյի խաղերում առաջին՝ արծաթե մեդալը մեկ օր առաջ վաստակեց 105 քաշային ծանրամարտիկ, 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իսկ այսօր ավելի վաղ՝ 66 կգ քաշային կարգում հանդես եկող հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը եզրափակիչում վիճելի մրցավարության պայմաններում զիջեց սերբ մարզիկին և վաստակեց արծաթե մեդալ:
Օլիմպիական 16 օրերից հետո ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 1 ոսկե, երկու արծաթե մեդալներով զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը: