Օգոստոսի 15-ին Պաշտպանության Նախարարության մեքենայի վթարից տուժած զինծառայողներից 2-ը՝ Արթուր Միրզոյանն ու Տիգրան Սմոլնիկովը շարունակում են բուժվել մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Երկուսի վիճակն էլ բժիշկները կայուն են գնահատում:
Օգոստոսի 15-ին Պաշտպանության նախարարության մեքենայի վթարից տուժած զինծառայողներից 2-ը՝ Արթուր Միրզոյանն ու Տիգրան Սմոլնիկովը շարունակում են բուժվել մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Երկուսի վիճակն էլ բժիշկները կայուն են գնահատում:
Հիշեցնենք՝ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում երեկ վթարի էր ենթարկվել ՊՆ հաշվեկշռում գտնվող և զինծառայողներ տեղափոխող «Սադկո» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով տուժել է 17 զինծառայող. չորսը հոսպիտալացվել էին Մուրացանի զինվորական հոսպիտալում, երկուսը՝ տեղափոխվել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: