Երիտասարդ դաշնակցականներն այս ընթացքում հասցրել են մարզվել ու կոփվել ֆիզիկապես, զարգացնել մտավոր կարողությունները, դասախոսություններ լսել հայտնի քաղաքական ու պետական գործիչներից, ուսումնասիրել հայոց պատմության կարևորագույն հիմնախնդիրները:
Բյուրականի ճամբարում ավարտվել է ՀՅԴ Երիտասարդական միության հնգօրյա բանակումը: Երիտասարդ դաշնակցականներն այս ընթացքում հասցրել են մարզվել ու կոփվել ֆիզիկապես, զարգացնել մտավոր կարողությունները, դասախոսություններ լսել հայտնի քաղաքական ու պետական գործիչներից, ուսումնասիրել հայոց պատմության կարևորագույն հիմնախնդիրները:
Բանակումին մասնակցել է ավելի քան 250 երիտասարդ՝ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից: Դաշնակցության երիտասարդական և ուսանողական կառույցները վերսկսեցին բանակումներ անցկացնել դեռ անկախության ու արցախյան ազատագրական պատերազմի առաջին տարիներին: