Գյուլենականների որսը Թուրքիայից հասել է Ադրբեջան: Այնտեղ նույնպես հայտնաբերվել են իսլամի քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի կողմնակիցներ:
Գյուլենականների որսը Թուրքիայից հասել է Ադրբեջան: Այնտեղ նույնպես հայտնաբերվել են իսլամի քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի կողմնակիցներ:
Բաքվի կարծիքով՝ դրանք խիստ վտանգավոր հանցագործներ են, որոնք նպատակ ունեն տապալել սահմանադրական կարգն ու ստեղծել կրոնապետություն՝ շարիաթի օրենքներով: Իրավապահ մարմիններն արդեն հարուցել են քրեական գործ, որով Գյուլենի մի քանի տասնյակ կողմնակիցներ են անցնում: Ադրբեջանի դատախազության տվյալներով, Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո նրանք նմանատիպ գործողություններ էին ծրագրում նաև հարևան երկրում:
Ֆեթհուլլա Գյուլենը ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնա-քաղաքական գործիչ է: