մ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները, կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:
Երևանում կայացել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որն անցկացվել է Հայաստանի նախագահության ներքո: Նիստին մասնակցել են Կազմակերպության անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները, կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը: Սեյրան Օհանյանը գործընկերներին տեղեկացրել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին՝ Երևանում:
Այսօր կայացել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա են եղել երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխնախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Զրուցակիցները քննարկել են ռազմական գործակցության բազմակողմանի հարցեր։