Ռիո դե Ժանեյրոյում Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշները՝ 66 քաշային Միհրան Հարությունյանը և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում են:
Ռիո դե Ժանեյրոյում Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշները՝ 66 քաշային Միհրան Հարությունյանը և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում են:
Նախ՝ Հարությունյանը կիսաեզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Ռասուլ Չունաևին: Այնուհետև Արթուր Ալեքսանյանը ոչ մի հնարավորություն չտվեց թուրք ըմբիշ Իլդեմ Ջենքին՝ 9:0 հաշվով վաղաժամ հաղթանակ տանելով:
Եզրափակիչում Միհրան Հարությունյանը կմրցի սերբ Դավոր Ստեֆանեկի հետ, իսկ Արթուր Ալեքսանյանը՝ Կուբան ներկայացնող Լուգո Կաբրերայի հետ:
Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան Երևանի ժամանակով կեսգիշերն անց: