Ռիո դե Ժանեյրոյում օլիմպիական մրցագորգ դուրս եկած երկու հայ ըմբիշները՝ հունահռոմեական ոճի 66 և 98 կգ քաշային կարգերում հանդես եկող Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյնանը օրն սկսել են հաղթանակներով:
Ռիո դե Ժանեյրոյում օլիմպիական մրցագորգ դուրս եկած երկու հայ ըմբիշները՝ հունահռոմեական ոճի 66 և 98 կգ քաշային կարգերում հանդես եկող Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը օրն սկսել են հաղթանակներով:
Նախ՝ 1/8 եզրափակիչում Միհրան Հարությունյանը մրցակցին՝ եգիպտոսցի Ահմեդ Սալեհ Կահքին հաղթեց ժամկետից շուտ՝ շուրջ երկու րոպեի ընթացքում մի քանի հաջող հնարք կատարելով:
Ապա գորգ դուրս եկավ աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որի մրցակիցը իտալացի Դիագորո Տիմոնչինին էր: Արթուրը հաղթահարեց գոտեմարտի սկզբնամասում նկատվող անվստահությունը և 5:2 հաշվով հաղթեց իտալացուն: