Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում երկրորդ գիշերն անընդմեջ բողոքի ակցիաներ են անցկացվում ոստիկանության կողմից աֆրոամերիկացու սպանության պատճառով:
Աֆրոամերիկացիները դարձյալ բողոքում են ոստիկանների դաժանության դեմ: Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում երկրորդ գիշերն անընդմեջ բողոքի ակցիաներ են անցկացվում ոստիկանության կողմից աֆրոամերիկացու սպանության պատճառով:
Անկարգությունների ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն, ինչի հետևանքով մեկ մարդ վնասվածք է ստացել: Քաղաքի ոստիկանության ղեկավարը պնդում է, որ ոստիկանների կողմից հետապնդման ժամանակ սպանված 23-ամյա աֆրոամերիկացի երիտասարդը զինված է եղել: Բռնության նոր ալիքից վախենալով՝ Միլուոքիի ոստիկանապետն Ազգային գվարդիայից օգնություն է խնդրել: