Օգոստոսի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:
Օգոստոսի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինն ու ժողովրդականը: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեք: Օրհնվել է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: