Այսօր կայացել է ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հուղարկավորությունը, որը մահացել էր հիվանդանոցում՝ ՊՊԾ գնդի գրավման օրը ծանր վիրավորվելու հետևանքով։
Այսօր կայացել է ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հուղարկավորությունը, որը մահացել էր հիվանդանոցում՝ ՊՊԾ գնդի գրավման օրը ծանր վիրավորվելու հետևանքով։
Նա ենթարկվել էր չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել, շնչում էր արհեստական շնչառության ապարատի օգնությամբ: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:
Ոստիկանության համակարգ Գագիկ Մկրտչյանը ընդունվել էր 1993 թվականին։ Նա 45 տարեկան էր, ունի մեկ որդի:
Մանրամասները՝ տեսանյութում