Հիվանդանոցում մահացել է հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա գրոհի ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, տեղեկացնում է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը:

Ըստ աղբյուրի, վնասվածքները որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների շրջանում էին, բժիշկները չորս անգամ վիրահատել են նրան:
Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993 թ. նոյեմբերին:
Հիշեցնենք, ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ և դրան հաջորդած օրերին սպանվել են նաև գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանը և ոստիկանության զորքերի զինծառայող Յուրի Տեփանոսյանը:
Մինչև զինված խմբի հանձնվելը՝ հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության հետ բախումների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ շուրջ երկու տասնյակ լրագրող: