Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայ օլիմպիականների անունից` Ռիո դե Ժանեյրոյում ստեղծված անհրաժեշտ բոլոր պայմանների և հոգատար վերաբերմունքի համար:
Աշխատանքային այցով Բրազիլիայի մայրաքաղաք է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Բրազիլիայի նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերի հետ: Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայ օլիմպիականների անունից` Ռիո դե Ժանեյրոյում ստեղծված անհրաժեշտ բոլոր պայմանների և հոգատար վերաբերմունքի համար:
Նախագահ Սարգսյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման կարևորության մասին և ընդգծել, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Բրազիլիայի հավասարակշռված ու անկողմնակալ դիրքորոշմանը: Սերժ Սարգսյանը կարևորել է աշխարհում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով առաջատար և ծանրակշիռ երկրներից մեկի` Բրազիլիայի հետ բազմաբնույթ կապերի զարգացումը և հույս հայտնել, որ իր այցը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար՝ ուրվագծելով ապագա գործակցության նոր ուղղություններ: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել անցյալ տարի Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Հայ-բրազիլական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել են տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք համաձայնագրեր:
Նույն օրը՝ Երևանի ժամանակով ուշ երեկոյան, մայրաքաղաք Բրազիլիայում կայացել է Բրազիլիայում Հայաստանի դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը:
Մանրամասները՝ տեսանյութում