Ղրիմի թերակղզում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով ռուս-ուկրաինական հարաբերությունները վատացել են ու սպառնում են նոր հակամարտության տարածաշրջանում:
Ղրիմի թերակղզում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով ռուս-ուկրաինական հարաբերությունները վատացել են ու սպառնում են նոր հակամարտության տարածաշրջանում:
Խնդիրը մտահոգում է Կիևի արևմտյան դաշնակիցներին: Արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հարցը լուծել միայն խաղաղ ճանապարհով:
Մոգերինին հավաստիացրել է, որ Եվրամիությունը դարձյալ դատապարտում է և չի ճանաչում Ղրիմի ու Սևաստոպոլի անօրինական բռնակցումը ՌԴ-ին: Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրման նոր ալիքի ֆոնին Մոսկվան S-400 զենիթահրթիռային համալիր է տեղադրում թերակղզում: