Չորս հոգուց կազմված հանցագործների խումբը նախապես թունել է բացել դեպի Միլանի բանկերից մեկը, ապա՝ սպասել է աշխատողների ժամանմանը և ստիպել բացել գանձարանը:
Իտալական Միլանում օրը ցերեկով հանդունգն գողություն է տեղի ունեցել: Չորս հոգուց կազմված հանցագործների խումբը նախապես թունել է բացել դեպի Միլանի բանկերից մեկը, ապա՝ սպասել է աշխատողների ժամանմանը և ստիպել բացել գանձարանը:
Այդ պահին սակայն ազդանշանը գործել է և հանցագործները ստիպված են եղել բավարարվել մի քանի չհրկիզվող պահարանների պարունակությամբ ու փախել դեպքի վայրից: Ի դեպ, շենքի բնակիչները ոստիկանությանը զգուշացրել էին մի քանի գիշեր շարունակվող աղմուկի մասին: