Ղրիմի իրադարձությունների պատճառով Ռուսաստանը կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ, տեղեկացրել է ռուսաստանյան «Իզվեստիա» թերթը՝ հղում կատարելով երկրի արտգործնախարարության աղբյուրին:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել էր, որ թերակղզում կանխված ահաբեկչության փորձն անպատասխան չի թողնի:
Ուկրաինան իրեն ուղղված մեղադրանքները չի ընդունում: Ղրիմի հետ կապված ռուս-ուկրաինական նոր լարվածությունը երեկ քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որտեղ անդամ պետությունները կոչ են արել կողմերին հավատարիմ մնալ մինսկյան համաձայնությունների կատարմանը: