31-րդ Ամառային օլիմպիական խաղերի վեցերորդ օրը մրցահարթակ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող երկու մարզիկ: Նախ՝ լողորդ Վահան Մխիթարյանը հանդես եկավ 50 մետր ազատ ոճում և հանգրվանեց 47-րդ հորիզոնականում:
31-րդ Ամառային օլիմպիական խաղերի վեցերորդ օրը մրցահարթակ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող երկու մարզիկ: Նախ՝ լողորդ Վահան Մխիթարյանը հանդես եկավ 50 մետր ազատ ոճում և հանգրվանեց 47-րդ հորիզոնականում:
Այնուհետև ռինգ դուրս եկավ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը և վասվածք ստանալով՝ տեխնիկական պարտություն կրեց:
Բռնցքամարտի ռինգ դուրս եկավ նաև Գերմանիան ներկայացնող հայազգի Դավիթ Գրաֆը: Ուշագրավ է, որ Ռիոյում Գերմանիան ներկայացնող հինգ բռնցքամարտիկներից երեքը հայեր են: Համեմատության համար՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ներկայացված է հինգ մարզիկով:Դավիթ Գրաֆի հետ զրուցել է Ռիոյում «Առաջին ալիքի» թղթակից Կարեն Գիլոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում