Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում վնասվածքի պատճառով ելույթը կիսատ թողած 77 կգ քաշային ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանի ինքնազգացողությունը լավ է:
Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում վնասվածքի պատճառով ելույթը կիսատ թողած 77 կգ քաշային ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանի ինքնազգացողությունը լավ է: Ռիոյում «Առաջին ալիքի» թղթակից Կարեն Գիլոյանի հետ զրույցում Անդրանիկը տեղեկացրել է, որ վնասվածքը լուրջ չէ, կոտրվածք չկա, միայն՝ արմունկի հոդախախտ է ստացել:
«Հուսով եմ, որ շուտ կվերականգնվի: Միայն ափսոսում եմ, որ մեդալը կորցրի: Ամեն ինչ կանեմ, որ մյուս մրցումներին մեդալը հետ վերադարձնեմ ու Օլիմպիական խաղերին ավելի լավ նախապատրաստվեմ, բարձունքում լինելու համար», - ասել է 20-ամյա մարզիկը: