Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի նախկին զինծառայող Պերմյակովը մեղադրվում է առանձին դաժանությամբ երկու կամ ավելի անձանց սպանության, զինված ավազակային հարձակման և պետական սահմանի ապօրինի հատման փորձ կատարելու մեջ:
Գյումրիում 2015-ի հունվարին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների դաժան սպանության գործով դատաքննությանը պետական մեղադրող Գևորգ Գևորգյանը պահանջեց ցմահ ազատազրկում:
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի նախկին զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է առանձին դաժանությամբ երկու կամ ավելի անձանց սպանության, զինված ավազակային հարձակման և պետական սահմանի ապօրինի հատման փորձ կատարելու մեջ:
Դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդություն ներկայացրեց` դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելու համար` պաշտպանական ճառին պատրաստվելու նպատակով: Դատարանը բավարարեց միջնորդությունը: