Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին հանդիպում է ունեցել հանրապետությունում գործող կուսակցությունների ներկայացուցիչների հետ և քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ Սահակյանը կարևորել է քաղաքական կուսակցությունների դերը սահմանադրական բարեփոխումների գործում, ողջունել այդ գործընթացին նրանց մասնակցելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ կառուցողական քննարկումները միայն կբարձրացնեն տարվող աշխատանքների արդյունավետությունը: