Օլիմպիական խաղերի հինգերորդ օրը Հայաստանի մարզիկների համար, սկսվել էր հաջողություններով, սակայն ցավալի ավարտ ունեցավ։
Օլիմպիական խաղերի հինգերորդ օրը Հայաստանի մարզիկների համար, սկսվել էր հաջողություններով, սակայն ցավալի ավարտ ունեցավ։
Մեր երկու բռնցքամարտիկները հաղթել էին իրենց մեկնարկային մրցամարտերը, իսկ ուշ երեկոյան սկսված ծանրամարտի կանանց մրցելույթներում Նազիկ Ավդալյանը տեղ զբաղեցրեց ուժեղագույնների հնգյակում:
Օլիմպիական մեդալ նվաճելուն ընդհուպ մոտեցել էր 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը։ Մեր ծանրորդը պոկեց 174 կգ, առաջին վարժաձևից հետո ընթանում էր երկրորդ տեղում, սակայն հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ, երբ փորձում էր բարձրացնել 195 կգ ծանրաձողը, վնասվածք ստացավ ու դուրս մնաց պայքարից։
Մանրամասները՝ տեսանյությում