Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեցին Հայաստանը ներկայացնող ծանրորդների ելույթները:
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի
Ռիոյի Օլիմպիական խաղերում մեկնարկեցին Հայաստանը ներկայացնող ծանրորդների ելույթները: 69 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Նազիկ Ավդալյանը ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց հինգերորդ տեղը: Նա նախ՝ պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 107 կիլոգրամանոց ծանրաձողը, ապա՝ իրացրեց հրում վարժության բոլոր մոտեցումները, առավելագույնը՝ 135 կգ։ Երկամարտի 242 կգ արդյունքով Նազիկ Ավդալյանը զբաղեցրեց 5-րդ տեղը։
Նշենք, որ Ավդալյանի գրանցած արդյունքը այս պահին Հայաստանի հավաքականի մարզիկների ցույց տված ամենաբարձր արդյունքն է: