Ռիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը ավարտեց ելույթները 1/8-րդ եզրափակիչում:
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի
Ռիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը ավարտեց ելույթները 1/8-րդ եզրափակիչում: Լոնդոնի խաղերի չեմպիոն, կուբացի Ռոնիել Իգլեսիասի հետ մենամարտի հենց սկզբում բաց վնասվածք նա ստացավ, նրա հոնքը սկսեց արյունահոսել: Որոշ ժամանակ Մարգարյանը փորձեց շարունակել մենամարտը, սակայն բժիշկների որոշմամբ մարտն ընդհատվեց և Մարգարյանին հաշվին տեխնիկական նոկաուտ գրանցվեց:
Օլիմպիական բռնցքամարտում ելույթները շարունակում են Նարեկ Աբգարյանը, Հովհաննես Բաչկովը և Արամ Ավագյանը: