Օլիմպիական մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում խաղերի մասնակիցներն ու հյուրերն անհանգստանում են իրենց անվտանգության համար:
Օլիմպիական մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում խաղերի մասնակիցներն ու հյուրերն անհանգստանում են իրենց անվտանգության համար:
Առանց այդ էլ հանցավորության բարձր մակարդակով հայտնի քաղաքը օլիմպիական այս օրերին ստիպված է ավելի լարված պայքար մղել հանցավորության դեմ:
Մասնավորապես, նախորդ օրը հարձակման է ենթարկվել լրագրողներին տեղափոխող ավտոբուսը: ՄՕԿ-ը հերքել է տեղեկությունը, թե իբր ավտոբուսի վրա կրակել են՝ ճշտելով, որ անհայտ անձինք ավտոբուսի վրա քարեր և ինչ-որ առարկաներ են նետել: Միջադեպի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել խաղերի կազմակերպման աշխատանքներին մասնակցող մեկ կամավոր՝ Թուրքիայից և մեկ լրագրող՝ Բելառուսից:
Իսկ Մոնտենեգրոյի օլիմպիական կոմիտեի պաշտոնյաները զինված հարձակման զոհ են դարձել: Հանցագործները նրանց զենքի սպառնալիքի տակ կողոպտել են օդանավակայանից քաղաք գնալու ճանապարհին: