ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ զենք կրելու կողմնակիցները կարող են կանգնեցնել նախագահական մրցարշավում իր ախոյան Հիլարի Քլինթոնին:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ զենք կրելու կողմնակիցները կարող են կանգնեցնել նախագահական մրցարշավում իր ախոյան Հիլարի Քլինթոնին: Նա նկատի է ունեցել Քլինթոնի բացասական դիրքորոշումը Սահմանադրության այն կետի վերաբերյալ, որն ամերիկացիներին զենք ունենալու իրավունք է տալիս:
Թրամփի հայտարարության երկիմաստ բնույթն անհանգստացրել է ամերիկացի քաղաքական տեսաբաններից շատերին, որոնք մտավախություն ունեն, թե գործարարը բառախաղի միջոցով սպառնացել է նախկին պետքարտուղարին:
Թրամփը շտապել է փարատել այդ մտահոգությունը, ընդգծելով, որ իր խոսքերն ամենևին էլ բռնության կոչ չեն եղել դեմոկրատ թեկնածուի նկատմամբ: «Ես ասել եմ, որ երկրորդ ուղղման կողմնակիցները պետք է կազմակերպվեն և քվեարկեն, որպեսզի փրկեն մեր Սահմանադրությունը»-, թվիթերյան իր էջում պարզաբանել է Դոնալդ Թրամփը: