Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը ևս Ռիո դե Ժանեյրում հաղթեց առաջին մրցակցին՝ վենեսուելացի Լուիս Արկոնին:
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը ևս Ռիո դե Ժանեյրում հաղթեց առաջին մրցակցին՝ վենեսուելացի Լուիս Արկոնին: Առաջին ռաունդում Հովհաննեսը զիջեց, Արկոնին հաջողվեց անգամ նոգդաունի ենթարկել նրան: Սակայն երկրորդում գյումրեցի բռնցքամարտիկը վերականգնեց հավասարությունը, երրորդ ռաունդում ավելի վստահ մարտ վարեց ու վերջնարդյունքում հաղթանակ գրանցեց:
1/8-րդ եզրափակիչում Բաչկովի մրցակիցը չինացի Հու Սիանհունն է: Մենամարտը կկայանա օգոստոսի 14-ին, Երևանի ժամանակով ժամը 20.00:
Այսօր ավելի վաղ մրցակցին հաղթեց նաև 56 կգ քաշային Արամ Ավագյանը: