Սեփական ռազմական տեխնիկա ստեղծելու ուղղությամբ Հայաստանը համապատասխան քայլեր է կատարում, լրագրողների հետ զրույցումհայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով, սեփական զինտեխնիկայի արտադրության զարգացման գործընթացներին զուգահեռ, Հայաստանը շարունակում է նաև ռազմատեխնիկական համագործակցությունն այլ երկրների հետ: Մասնավորապես, ըստ Սեյրան Օհանյանի, ռազմատեխնիկական համագործակկցության շրջանակներում շարունակվել է արտերկրից, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերվել համապատասխան սպառազինություն և ռազմական տեխնիկա` նախկին համաձայնությունների շրջանակում: Նախարարը նշել է նաև, որ շարունակվում է համագործակցությունը նաև Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ: