Հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է գնանկում, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը: Անցած վեց ամիսների ընթացքում գնանկումը կազմում է 5,4 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատկերը, ըստ նրա, գրեթե չի փոխվել: Եթե հավկիթի և շաքարավազի շուկայում գնաճ է արձանագրվել, ապա պարենային ապրանքների մասով հակառակն է տեղի ունեցել:
Մասնավորապես, նվազել են հացամթերքի, մսամթերքի, ձկնեղենի, կաթնամթերքի գները: Գնանկում է արձանագրվել նաև կենդանական և բուսական յուղի, ինչպես նաև՝ սուրճի, կակաոյի և հրուշակեղենի շուկաներում: