Սանկտ Պետերբուրգում կայացել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Սանկտ Պետերբուրգում կայացել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցումից հետո, ինչը ճգնաժամ առաջացրեց Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում, սա երկու նախագահների առաջին հանդիպումն է:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո արևմտյան տերությունների ղեկավարները քննադատեցին Էրդողանին՝ երկրի ներսում վարած քաղաքականության համար, մինչդեռ Պուտինն իր թուրք գործընկերոջն աջակցող ուղերձ հղեց:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ ռազմական հեղաշրջման փորձը մերձեցնում է Թուրքիային և Ռուսաստանին։
Զբոսաշրջության ոլորտում ճգնաժամի և օտարերկրյա ներդրողների կորստի պատճառով Թուրքիան տնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել, իսկ Ռուսաստանի հետ բիզնեսի և առևտրա-տնտեսական կապերի վերականգնումը կօգնի դուրս գալ այդ իրավիճակից: Իր հերթին, միջազգային մեկուսացման վտանգի առաջ կանգնած Ռուսաստանին ձեռնտու է վերականգնել հարաբերությունները արժեքավոր առևտրային գործընկերոջ հետ: