Չինացի զբոսաշրջիկը ստիպված է եղել մոտ երկու շաբաթ անցկացնել Գերմանիայի Դորտմունդ քաղաքի միգրացիոն կենտրոնում:
Չինացի զբոսաշրջիկը ստիպված է եղել մոտ երկու շաբաթ անցկացնել Գերմանիայի Դորտմունդ քաղաքի միգրացիոն կենտրոնում: Պատճառն այն է, որ նրա դրամապանակը գողացել էին, իսկ օտար լեզուների զբոսաշրջիկը չի տիրապետում: 31-ամյա չինացին ցանկացել է գողության մասին ոստիկանություն հայտնել, բայց փոխարենը սխալմամբ գրանցվել է որպես փախստական:
2 շաբաթ նա փախստականների ճամբարում անվճար սնվել է ու նպաստ ստացել, մինչև թարգմանչի շնորհիվ կարողացել է շտկել իրավիճակը և շարունակել ճանապարհորդությունը Եվրոպայում: