Սարի թաղում և Խորենացի փողոցում հուլիսի վերջին ոստիկանության գործողությունների հետևանքով բնակիչների կրած գույքային վնասներն արդեն գույքագրվել են և համապատասխան քայլեր են ձեռնարկվել դրանք վերականգնելու ուղղությամբ:
Սարի թաղում և Խորենացի փողոցում հուլիսի վերջին ոստիկանության գործողությունների հետևանքով բնակիչների կրած գույքային վնասներն արդեն գույքագրվել են և համապատասխան քայլեր են ձեռնարկվել դրանք վերականգնելու ուղղությամբ, այսօր զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը:
Քաղաքապետը հանձնարարել է գործընթացը խիստ ուշադրության կենտրոնում պահել և սեղմ ժամկետում ավարտին հասցնել բնակիչների կրած վնասների հատուցումը:
Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև «Վերնիսաժի» վերակառուցման և արդիականացման ծրագրին: Քաղաքապետն ընդգծել է, որ արդեն սեպտեմբերին կքննարկվի նաև «Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման հարցը և գործընկերներին հորդորել է այս հարցի շուրջ շահագրգիռ քննարկումներ սկսել: