Ամերիկյան Ուոլ Սթրիթ Ջորնըլը անդրադարձել է Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացրած առաջին կին մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանին Արարատ լեռանը։
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի
Ամերիկյան Ուոլ Սթրիթ Ջորնըլը անդրադարձել է Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացրած առաջին կին մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանին և Արարատ լեռանը։
Ամերիկյան կենտրոնական լրատվամիջոցը համարում է, որ Արարատ լեռան ներկայիս պատկանելիության հարցը վիճելի է: «Գեբեշյանի սպիտակ զգեստին փայլերով պատկերված էր Արարատ լեռը։ Այն հայերի ազգային խորհրդանիշն է, բայց թուրքական սահմանների ներսում է։ Արարատի պատկանելիության հարցը վիճելի է»,-նշում է Ուոլ Սթրիթ Ջըրնըլը։ Հոդվածագիրը մեջբերում է Գեբեշյանի խոսքն այն մասին, որ իր նպատակն է՝ ապահովել Հայաստանի տեղը մարմնամարզության աշխարհի քարտեզի վրա։ Ըստ կայքի, կիրակի Գեբեշյանի ելույթից հետո հանդիսականները բողոքի ալիք են բարձրացրել` մարզուհուն տրված միավորը համարելով անարդարացիորեն ցածր։
Հիշեցնենք նաև, որ նախօրեին պաշտոնապես Գեբեշյանի անունով է կոչվել զուգափայտի վրա իրականացվող մարմնամարզական հնարքներից մեկը։