Ռիոյի դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնորղ միակ կին մարմնամարզիկը՝ Հուրի Գեբեշյանն այսօր դուրս եկավ մրցահարթակ և հանդես եկավ բոլոր չորս գործիքների վրա:
Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող առաջին կին մարմնամարզիկը՝ Հուրի Գեբեշյանն այսօր դուրս եկավ Ռիոյի օլիմպիական մրցահարթակ և հանդես եկավ բոլոր չորս գործիքների վրա:
Պտտաձողերի վարժությունում Գեբեշյանը հավաքեց 13,666 միավոր, հավասարակշռության գերանի վրա ստացավ 13,266, ազատ վարժությունում՝ 12,900 միավոր, իսկ հենացատկից հետո մեր մարզուհին ստացավ 14,016 միավոր: Բազմամարտի արդյունքում Հուրին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը՝ պահպանելով եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավարությունը: Որակավորման փուլի վերջնական արդյունքները հայտնի կդառնան Երևանի ժամանակով լուսադեմին:
Ի դեպ, այսօր մրցահարթակ է դուրս եկել նաև Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Սեդա Թութխալյանը: Նա գորգի վրա հանդես եկավ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ուղեկցությամբ և գերազանց արդյունքով այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սեդա Թութխալյանը գյումրեցի հանրաճանաչ սամբիստ, աշխարհի քառակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է: