Նախ՝ 60 կգ քաշային կարգում հանդես եկող ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը հաղթեց ավստրիացի Լյուդվիգ Պաիսչերին և անցավ 1/8-րդ եզրափակիչ:
Ռիո-2016-ի պաշտոնական բացման առաջին օրը մրցահարթակ են դուրս եկել հայ մարզիկները: Նախ՝ 60 կգ քաշային կարգում հանդես եկող ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը հաղթեց ավստրիացի Լյուդվիգ Պաիսչերին և անցավ 1/8-րդ եզրափակիչ: Այստեղ Դավթյանը յուկոյով պարտվեց ռուսաստանցի Բեսլան Մուդրանովին և դուրս մնաց հետագա պայքարից: Բռնցքամարտի մրցաշարում գյումրեցի 20-ամյա Արթուր Հովհաննիսյանը մեկնարկային մենամարտում զիջեց իսպանացի Սամուել Արմոնա Էրերային և նույնպես լքեց պայքարը: Այսօր մեկնարկային ելույթներ կունենան նաև մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: