Երևանում իր անհատական ցուցահանդեսն է բացել էլիբեկյանների տաղանդաշատ գերդաստանի ժառանգներից Արեգ Էլիբեկյանը, որը բնակվում է Կանադայում:
Երևանում իր անհատական ցուցահանդեսն է բացել էլիբեկյանների տաղանդաշատ գերդաստանի ժառանգներից Արեգ Էլիբեկյանը, որը բնակվում է Կանադայում: Նա Արամե պատկերասրահում ներկայացրել է վերջին 15 տարիներին արված 40-ից ավելի աշխատանք: Դրանց հիմնական մասը ստեղծվել է Կանադայում, մի մասն էլ՝ հայրենիքում:
Ցուցահանդեսն ամբողջացնում է նկարչի վրձնած Փարիզի, Մոնրեալի, Մարսելի, Երևանի փողոցների տրամադրությունները՝ ընդգծելով այդ քաղաքների հանդեպ նկարչի վերաբերմունքը: Ցուցահանդեսը գործելու մինչև օգոստոսի 20-ը:
Մանրամասները՝ տեսանյութում