Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հերքում է տեղեկություններն այն մասին, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը ենթարկվել են խոշտանգման։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հերքում է տեղեկություններն այն մասին, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը ենթարկվել են խոշտանգման։
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ երեկ ժամը 20-ի սահմաններում օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, առանձին հանդիպել ինչպես Արմեն Լամբարյանի, այնպես էլ Սեդրակ Նազարյանի հետ, կատարել ուսումնասիրություններ։ Լամբարյանին կամ Նազարյանին խոշտանգման կամ որևէ այլ տեսակի վատ վերաբերմունքի ենթարկելու մասին տեղեկությունները չեն հաստատվել: Բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ նրանք որևէ բողոք չեն ներկայացրել։
Ինչ վերաբերում է փաստաբանի մուտքին կամ նրան վարույթին չներգրավելուն, ապա այդ հարցը քննարկվել է փաստաբանի հետ և այն պարզելու նպատակով համապատասխան գրություն պետք է ուղարկվեր նախաքննության մարմնին։