Ռիո-2016-ի օլիմպիական ավանում իսկական եռուզեռ է. բոլորը պատրաստվում են բացման հանդիսավոր արարողությանը: Հաշված ժամեր անց 206 երկրի պատվիրակները, նրանց թվում՝ Հայաստանից մեկնած օլիմպիականները, շքերթով կանցնեն հանրահայտ Մարականա ստադիոնի վազքուղով:
Ռիո-2016-ի օլիմպիական ավանում իսկական եռուզեռ է. բոլորը պատրաստվում են բացման հանդիսավոր արարողությանը: Հաշված ժամեր անց 206 երկրի պատվիրակները, նրանց թվում՝ Հայաստանից մեկնած օլիմպիականները, շքերթով կանցնեն հանրահայտ Մարականա ստադիոնի վազքուղով: Ռիոյում «Առաջին ալիքի» թղթակից Կարեն Գիլոյանը տեղեկացնում է, որ մեր մարզիկները շքերթի դուրս կգան կաթնագույն բաճկոններով ու տաբատներով (կանայք՝ կիսաշրջազգեստներով): Հայաստանի հավաքականի դրոշակակիրը լողորդ Վահան Մխիթարյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում