Հայաստանի և Վրաստանի տարածքների սահմանազատման աշխատանքի ավարտից հետո Խուճապի վանք գնալու միակ ուղին մնաց Ջիլիզայից անտառհատողների գցած քսան կիլոմետրանոց դժվարանցանելի ճանապարհը:
Հայաստանի և Վրաստանի տարածքների սահմանազատման աշխատանքի ավարտից հետո Խուճապի վանք գնալու միակ ուղին մնաց Ջիլիզայից անտառհատողների գցած քսան կիլոմետրանոց դժվարանցանելի ճանապարհը, որի երկու կողմում երևում են ոչ մի օր չդադարող անտառահատման հետքերը: Ուխտավորների մեր խումբը Խուճապ է գնում իր դարն ապրած խորհրդային Ուրալ մեքենայով, այլընտրանքը ձիով կամ ոտքով գնալն է: Միջնադարյան պատմիչ Վարդան Արևելցու վկայությամբ, Խուճապի վանքը քաղկեդոնական հայերի համար 13-րդ դարում կառուցել է Իվանե Զաքարյանը:
Մանրամասները ՝տեսանյութում